Միջազգային

Հայերենը Քրդստանի անկախության հանրաքվեի քվեաթերթիկներում չընդգրկելու պատճառը հայտնի է

2 րոպեի ընթերցում

Հայերենը Քրդստանի անկախության հանրաքվեի քվեաթերթիկներում չընդգրկելու պատճառը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանը անկախության հանրաքվեի քվեաթերթիկներում հայերենի՝ որպես պետական լեզվի, չընդգրկելը կապում է տեխնիկական խնդիրների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Իրաքի քրդական ինքնավար շրջանում հայերենը եղել է որպես պետական լեզու տարածաշրջանային մակարդակով, իսկ քրդական ինքնավար շրջանում համապետական լեզուներն եղել են քրդերենը և արաբերենը:

«Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին օգոստոսի 30-ին հայտարարել էր, որ անկախ Քրդստանի պետական լեզուներն են լինելու քրդերենը, արաբերենը, թուրքմեներենը, ինչպես նաև հայերենը, դրանից հետո երկու անգամ վերահստատեց իր ասածները, սակայն Քրդստանի անկախության հանրաքվեի տպագրված քվեաթերթիկներում հայերենն ընդգրկված չէր, և դա այն դեպքում, երբ մնացած չորս լեզուներն առկա էին: Պաշտոնական Էրբիլը նշել է, որ այս խնդիրը կապված է տեխնիկական պատճառների հետ` հարց էր ծագել արևմտահայերեն, թե արևելահայերեն ընդգրկել քվեաթերթիկներում: Ցավոք, Իրաքյան Քրդստանում ապրող հայերի մեծ մասը հայերեն խոսել չգիտի»,- ասաց փորձագետը:

Փորձագետը նշեց, որ Քրդստանում հայերի թվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան:

«2000 թվականից Իրաքում բնակվող հայերը տեղափոխվեցին դեպի Հյուսիսային Իրաքի քրդական տարածքները, քանի որ այն քրիստոնեական ժողովրդի համար շատ ավելի բարենպաստ էր: Նույնը տեղի է ունեցել Սիրիայի ճգնաժամի ժամանակ, որտեղ Սիրիայի սահմանամերձ տարածքներում բնակվող հայերը տեղափոխվեցին Իրաքյան Քրդստանի տարածք: Չնայած, որ հայերը հաստատվել են Քրդստանում, նրանք մինչև այժմ չունեն քաղաքացիություն, այսինքն` չունեն ընտրելու իրավունք: Ընտրելու իրավունք ունեն միայն 19-րդ դարում տեղափոխված հայերը, ովքեր հիմնականում բնակվում են Քիրքուկ նահանգում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում