Միջազգային

Իրաքյան Քրդստանի անկախացումը ձեռնտու է առաջին հերթին ԱՄՆ-ին

4 րոպեի ընթերցում

Իրաքյան Քրդստանի անկախացումը ձեռնտու է առաջին հերթին ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի անկախացումը կմեծացնի ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Իրաքյան Քրդստանում գտնվում են ԱՄՆ-ի 5 ռազմաբազա, ընդ որում, մեկ ռազմաբազա գտնվում է Թուրքիայի սահմանից 50 կմ հեռավորությամբ: Հայտնի է դարձել նաև այն, որ ԱՄՆ-ի սենատը հավանության է տվել Քրդստանի ռազմական միավորմանը 300 միլիոն դոլար փոխանցելու վերաբերյալ միջնորդությանը: Չնայած, ԱՄՆ-ն դեմ է հանդես եկել հանրաքվեին, սակայն իր քայլերով ցույց է տալիս, որ կողմ է Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանը»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով` Իրաքյան Քրդստանի անկախացումից հետո ԱՄՆ-ն կապահովի իր ներկայությունը տարածաշրջանում՝ զսպաշապիկ հագցնելով Թուրքիային և Իրանին:

Փորձագետը նշեց, թե սեպտեմբերի 22-ին Թուրքիայում հրավիրված ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշվել է, որ միջազգային մի շարք կոնվենցիաների հիման վրա Թուրքիային իրավունք է վերապահվում Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի կայացման դեպքում ռազմական գործողություններ սկսել այդ տարածաշրջանում:

«Ի հակադրություն այս որոշման՝ Բաղդադում գտնվող Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը կազմակերպող խորհուրդը վերադարձել է Էրբիլ, որից հետո Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Իրաքի և Քրդստանի միջև բանակցությունները ավարտված են, և եթե բանակցելու որևէ շարժառիթ լինի, ապա այն կլինի միայն Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո»,- ասաց նշեց փորձագետը:

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե կազմակերպելու մասին լուրեր տարածվեցին դեռևս ընթացիկ տարվա մարտ ամսին: Այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խզեց կապերը պաշտոնական Էրբիլի հետ: Իսկ արդեն հունիսի 7-ին, երբ Մասուդ Բարզանին պաշտոնապես հայտարարեց Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի մասին, Էրդողանը նրան թշնամի անվանեց:

«Բանակցող կողմերը` տվյալ դեպքում Իրաքը և Քրդստանը, երբեք անկախության հանրաքվեի չկայացման խնդիր չեն դրել, հարց է եղել հետաձգման հետ կապված: Իսկ անկախության հանրաքվեի չկայացման խնդիր դրել է Թուրքիան: Հանրաքվեն միանշանակ կայանալու է, սակայն միջազգային կառույցները անկախության հռչակագրի տարածման ժամկետների հետ կապված հարցը թողել են անորոշ: Տեղեկություններ կան, որ Քրդստանի անկախության հռչակագրումը և հռչակագրի տարածումը կլինի 2018 թվականի մարտի 21-ին Նովրուզի տոնակատարության կապակցությամբ»,- նշեց փորձագետը:

Խոսելով պատերազմի վտանգի մասին՝ փորձագետը նշեց, որ ներկայումս այն հրահրում է միայն Թուրքիան:

«Թուրքիայի կողմից հարձակման վտանգը կա, և այստեղ նա ունի Քրդստանի վրա հարձակվելու երկու ճակատ` մեկը Քրդստանի տարածքից, մյուսը Իրաքի տարածքից դեպի Քիրքուկ նահանգ:

Այնպիսի տպավորություն է, որ Իրաքյան Քրդստանը ոչ թե Իրաքից է անկախանում, այլ Թուրքիայից: Ամենաշատն անհանգստացած է Թուրքիան և ողջ սահմանի երկայնքով շարել է իր զինտեխնիկան»,- նշեց փորձագետը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում