Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է. Էդուարդ Շարմազանով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը ներկա են եղելնաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը եւ Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, շնորհավորել է նրան ՀՀ Նախագահի կողմից բարձր պարգեւի` Մխիթար Գոշի մեդալի արժանանալու համար եւ ընդգծել, որ մեծ է պարոն Բյոհնիշի անձնական ներդրումը հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում եւ հատկապես 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու հարցում:

«Ձեր նախաձեռնությունը խիզախ, գաղափարական եւ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մարդու նախաձեռնություն էր, ինչն ըստ արժանվույն գնահատվեց մեր երկրի, իշխանությունների եւ ժողովրդի կողմից»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կայուն զարգացմանը՝ պարոն Շարմազանովը նշել է, որ դա լավագույն օրինակն է այն փաստի, որ լինելով ԵԱՏՄ կազմում՝ Հայաստանը կարող է զարգացող հարաբերություններ ունենալ ԵՄ անդամ երկրի հետ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս նպաստելու հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:

«Մեր ուղերձը քաղաքակիրթ աշխարհին հստակ է՝ հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի նախապայմանները, ֆուտբոլային դիվանագիտության մեջ նրա քմահաճույքները մեզ համար անընդունելի են: Ի դեմս Էրդողանի՝ մենք տեսնում ենք անհասկանալի եւ ժողովրդավարությունից նահանջող վարչակազմ»,- նշել է պարոն Շարմազանովը եւ հավելել, որ Ադրբեջանը Թուրքիայի գաղափարական գծի շարունակողն է:

Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահի ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի եւ հակահայկականության վրա:

Պարոն Շարմազանովը վերահաստատել է, որ մեր երկիրը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին եւ անշեղորեն գնում է ժողովրդավարության զարգացման ուղիով:

Ռոբին Բյոհնիշը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:

«Արդեն 10 տարի է՝ ես այցելում եմ Հայաստան եւ շատ սիրեցի ձեր երկիրը: Երեկ ես նկատեցի, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչպիսի փոփոխություններ են եղել, որքան է զարգացել ձեր երկիրը»,-նշել է Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ նա նշել է. «Վերջին տարիների ընթացքում Չեխիայում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ավելի ընկալելի է դարձել»:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա