1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 3-ին ստորագրել է Գյուղատնտեսական վարկային ակումբների, Ջրօգտագործման ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների, Համատիրության, Բաժնետիրական ընկերությունների, Կուսակցությունների, Հասարակական կազմակերպությունների, Իրավաբանական անձանց պետական գրանցման, Պետական տուրքի մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: