Քրդական հանրաքվեն կարող է ապակայունացնել Իրաքը. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
2 րոպեի ընթերցում

Ինչպես նշվում Է փաստաթղթում, Անվտանգության խորհրդի անդամ պետություններն «անհանգստություն են հայտնել հաջորդ շաբաթ միակողմանի կարգով հանրաքվե անցկացնելու Քրդստանի տարածաշրջանային կառավարության պլանների հնարավոր ապակայունացնող ազդեցության կապակցությամբ»: Հայտարարության մեջ ընդգծվում Է, որ «հանրաքեն, ինչպես պլանավորվում Է, կկայանա այն ժամանակ, երբ շարունակվում են գործողություններն ԻՊ-ի դեմ, որոնցում կարեւոր դեր են խաղում քրդական կազմավորումները, եւ կարող Է խանգարել 3 մլն փախստականների ու ներքին տեղահանվածների անվտանգ ու կամավոր վերադարձին»:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել Է , որ պաշտպանում Է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ կոչ Է արել Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային իշխանությունների եւ Բաղդադի միջեւ բոլոր վիճելի հարցերը լուծել «Իրաքի Սահմանադրության դրույթներին համապատասխան, երկխոսության ճանապարհով եւ փոխզիջման հիման վրա, միջազգային հանրակցության աջակցությամբ»:
Սեպտեմբերի 21-ին ավելի վաղ Իրաքյան Քրդստանի իշխանությունները պաշտոնապես հավաստել են, որ մտադիր են անկախության հանրաքվեն անցկացնել նախապես նշանակված ժամկետում՝ սեհտեմբերի 25-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: