Պաշտոնական

Սիրտս կոտրված է. Ջեքի Սփայերը և ԱՄՆ մյուս կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

1 րոպեի ընթերցում

Սիրտս կոտրված է. Ջեքի Սփայերը և ԱՄՆ մյուս կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հյուրերը ծաղիկներ են դրել Սուրբ նահատակների հուշակոթողին եւ խոնարհումով ու լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։

Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփայերը խոսել է իր տպավորությունների մասին՝ նշելով. «Սիրտս կոտրված է։ Անչափ հուզված եմ։ Չպետք է մոռանանք՝ ինչ է կատարվել 1915-ին։ Ցավոք, այսօր էլ շատ երկրներում ազատ շրջում է ցեղասպանության, այսպես ասած, ոգին։ Պետք է պայքարենք, որ նման ողբերգությունները չկրկնվեն։

Նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը, աշխարհասփյուռ հայերին՝ այսպիսի հուշահամալիր կառուցելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում