Կարո Փայլանը Հայաստան այցի առաջին օրը եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան կատարած այցի առաջին օրը՝ սեպտեմբերի 17-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Կարո Փայլանն իրեն ուղեկցող Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունի, Ամերիկայի հայկական համագումարը տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի, տարածաշրջանային փորձագետ Ալին Օզինյանի, իր խորհրդատու Թամար Նալջիի հետ միասին շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել հարյուրամյա պատմության ողբերգական դրվագներին և վավերական մանրամասներին։

Այցի վերջում Կարո Փայլանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի Հուշամատյանում: ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը Փայլանին է նվիրել Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին