Տարածաշրջանային

Կարո Փայլանը խոստանում է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար

3 րոպեի ընթերցում

Կարո Փայլանը խոստանում է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում իր ելույթում նման կարծիք հայտնեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: «Մենք վերք ունենք, որը դեռ անբուժելի է, և գիտենք, որ այդ վերքը միայն այս երկրի մեջ է բուժվելու՝ Թուրքիայի, Անատոլիայի մեջ: Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել հայ-թուրքական սահմանը: Եթե Թուրքիան ժողովրդավար չդառնա, կարող ենք տասնամյակներ սպասել: Իրավունք ունե՞նք մեր սերունդներին փոխանցել այս հարցը. ոչ, իրավունք չունենք: Մենք լավ գիտենք, և չորս սերունդ ի վեր պայքարում ենք, որպեսզի մեր պապերի և հայրերի ապրած անարդարությունն արդար լուծում ունենա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փայլանը:

Նա հավելեց, որ 102 տարի առաջ Օսմանյան կայսրությունում մեծ ոճիր է տեղի ունեցել, և այդ ոճիրը հիմա էլ է շարունակվում, որովհետև, երբ ցանկացած ոճիր անպատիժ է մնում, դրան նորերն են հետևում: «Ես հավատում եմ, որ մենք մի օր հասնելու ենք արդարության, երբ կճանաչվի Հայոց ցեղասպանությունը և շարունակելու եմ պայքարել դրա համար»,- նշեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը:

Կարո Փայլանը նշեց, որ ինքը քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության իր ընկերների հետ տասնամյակներ շարունակ պայքարել են Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու համար: «Իրականում ժողովրդավարության համար պայքարը շատ դժվար է: Եվ վերջին երկու տարիներին մենք տեսանք, որ ավելի հեշտ է հաղթում ազգայնականությունը: Դա տեսավ նաև Էրդողանը, և, ցավոք, Էրդողանը գնաց հենց այդ ճանապարհով»,- ասաց նա:

Փայլանը շեշտեց, որ Թուրքիայի նոր Սահմանադրությունը, որով երկիրն անցել է կառավարման նախագահական համակարգի, իրականում ծառայում է մեկ անձի նպատակների իրագործման համար: «Ես Թուրքիայի խորհրդարանում ասել եմ, որ մեծ սխալ է տեղի ունեցել: Ես դեմ եմ արտահայտվել: 104 տարի առաջ էլ Օսմանյան Կայսրությունում նույն բանը տեղի ունեցավ: Թալեաթ և Էնվեր փաշաները հեղափոխությունից հետո նոր Սահմանադրություն բերեցին, և այն մարդիկ, ովքեր համաձայն չէին դրա հետ երկու տարբերակ ունեին՝ լռել կամ պայքարել: Սկսվեց Հայոց ցեղասպանությունը և ընդամենը 1 տասնամյակի ընթացքում 4 ժողովուրդ կոտորվեց՝ հայերը, հույները, ասորիները, հրեաները: Հիմա Թուրքիայի նոր Սահմանադրության պայմաններում կրկին կարող ենք նույն աղետն ապրել: Նույնիսկ այսօր, դժբախտաբար ապրում ենք»,- ընդգծեց Փայլանը:

Նա նկատեց, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնվել է առանց Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու: Փայլանի խոսքով՝ պետությունը, որը իր գործած ոճիրների համար հաշիվ չի տալիս 100 տարի անց, շարունակելու է ոճիր գործել:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում