ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբբիստ բելգիացի պատգամավորը հրաժարական է տվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բելգիացի պատգամավոր Ալան Դեշթեքսը սեպտեմբերի 19-ին պաշտոնապես կհրաժարվի ԵԽԽՎ պատգամավորի մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են բելգիական լրատվամիջոցները:

Բելգիայի լրատվամիջոցները օրերս սկսել էին գրել «Ադրբեջանական լվացքատան» կողմից իրականացված փողերի լվացման գործում Դեշթեքսի ներգրավվածության մասին: Համաձայն հրապարակումների՝ պատգամավորը 7 տարի շարունակ իր կողմից հիմնված ասոցիացիայի հաշվին Ալիևներից ստացել է գումար՝ փոխարենը փորձելով լեգիտիմացնել Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի ընտրությունները:

ԵԽԽՎ պատգամավորը, ի պատասխան արված հրապարակումների, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հեռանալու որոշման մասին: Դեշթեքսը, ով ԵԽԽՎ-ում աշխատում է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի վրա, պատճառաբանել է հեռանալու փաստը նրանով, թե «խիստ քաղաքականացված վեհաժողովում քննարկումները կենտրոնանալու են իր անձի, այլ ոչ թե զեկույցի վրա»:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կայքը սեպտեմբերի սկզբին հրապարակել էր «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած գործի մանրամասները:

Գաղտնի բանկային հաշիվը գործել է երկու տարի՝ 2012-ից մինչև 2014 թվականը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի զեկույցում նշվում է, որ թեպետ գումարի աղբյուրը հայտնի չի եղել, սակայն կան «բավարար ապացույցներ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապ ունենալու վերաբերյալ»:

Նշվում է, որ գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին: Վճարման սխեման հատկապես հաջող է անցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականին Ադրբեջանի համար խիստ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ: Այդ քվեարկությունը, որը կապված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ, ներկայումս հետաքննության տակ է, դրա հետ կապված զեկույցը պատրաստ կլինի 2017 թվականի վերջին:

Ստվերային գործունեություն ծավալող ընկերությունները, որոնց միջոցով գումարները վճարվել են, գործել են Միացյալ Թագավորությունում՝ երկուսը Անգլիայում, երկուսը՝ Շոտլանդիայում: Դրանք այժմ լուծարված են: Եվրոպական հայտնի բանկերից մեկը՝ դանիական Danske Bank-ը, այդ ընկերություններին վճարումներ է արել Էստոնիայի իր մասնաճյուղի միջոցով:

Հայերեն English

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ