«Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, անմար կրակի մոտ համատեղ կատարեցին «Կիլիկիա» երգը:

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցներին ուղեկցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվում է «Հայաստան-Սփյուռք» համաժողովը: Համաժողովին մասնակցում է շուրջ 2 հազար մարդ Հայաստանից, սփյուռքից և Արցախից; Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Հայերեն العربية English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին