Տարածաշրջանային

Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Վաթան» պարբերականը:

Նշվում է, որ այս հանդիպումն Էրդողանի ծրագրով նախատեսված չի եղել: Կողմերը քննարկել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվե անցկացնելու հարցը: Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը:

Բացի այդ, Ստոլտենբերգն ու Էրդողանն անդրադարձել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հարցին, որը ՆԱՏՕ-ի կողմից բացասաբար է ընդունվում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում