Միջազգային

Կատալոնիայում «հանրաքվեի» մասին 100 հազար բրոշյուր են առգրավել

2 րոպեի ընթերցում

Կատալոնիայում «հանրաքվեի» մասին 100 հազար բրոշյուր են առգրավել
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները սեպտեմբերի 18-ին բռնագրավել են 100 հազար բրոշյուր՝ կապված այսպես կոչված «անկախության հանրաքվեի» անցկացման հետ, որն Իսպանիայի այս ինքնավար մարզի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին: Բրոշյուրները, որոնք գովազդում են հանրանքվեն, հայտնաբերվել են Բարսելոնի Enquadernacions Rovira de Sabadell տպարանի շենքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Europa Press գործակալությունը՝ վկայակոչելով տպարանը, սեպտեմբերի 18-ին առավոտյան 7-ի (Երեւանի ժամանակով 09:00-ի) մոտերքը իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են շենք եւ մի երկու ժամ անց այնտեղից դուրս եկել հայտնաբերված քարոզչական նյութերով:

Նախօրյակին Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները Կատալոնիայում կատարված խուզարկությունների ընթացքում ընդհանուր առմամբ առգրավել են 1,3 միլիոն զանազան նյութեր՝ կապված հանրաքվեի անցկացման հետ:

Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել այսպես կոչված «անկախության հանրաքվե», որը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել Է քվեարկության կապակցությամբ բոլոր փաստաթղթերի գործողությունը, որոնք անցյալ շաբաթ ընդունվել Էին Ժեներալիտետի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից: Այսպիսով, Կատալոնիայի իշխանությունների՝ հանրաքվեի նախապատրաստման բոլոր հետագա գործողություններն անօրինական են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում