Տնտեսություն

Զեյթունցյանը կարևորում է սփյուռքի դերը Հայաստանի ճանաչելիության հարցում

1 րոպեի ընթերցում

Զեյթունցյանը կարևորում է  սփյուռքի դերը Հայաստանի ճանաչելիության հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության զարգացման հարցում մեծ նշանակություն ունի երկրի ճանաչելիության բարձրացումը, և այս առումով սփյուռքի դերը կարևոր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«Ոչ պաշտոնական տվյալներով՝ սփյուռքի միայն 10 տոկոսն է այցելել Հայաստան: Զբոսաշրջության կոմիտեի համար թիրախային շուկա է համարվում սփյուռքը, ուստի կոմիտեն այնտեղ գտնվող բոլոր կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցում է, որպեսզի բարձրացվի երկրի ճանաչելիության մակարդակը»,- ասաց Զեյթունցյանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ սփյուռքում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն բավականին քաղաքականացված է:

«Պետք է հայաստանյան մամուլի և այլ հարթակների միջոցով մեր երկրի մասին պատրաստել հետաքրքրիր և բովանդակային տեղեկություն, քանի որ այսօր սփյուռքահայը ավելի շատ կարդում է տեղական մամուլը»,-նշեց Զեյթունցյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում