Մշակույթ

«Սպասուհու պատմությունը» սերիալը նվաճել Է Emmy հեռուստամրցանակը գլխավոր անվանակարգում

4 րոպեի ընթերցում

«Սպասուհու պատմությունը» սերիալը նվաճել Է Emmy հեռուստամրցանակը գլխավոր անվանակարգում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպասուհու պատմությունը» (The Handmaid’s Tale) սերիալն արժանացել Է Emmy մրցանակին գլխավոր կատեգորիայում: Հեղինակավոր պարգեւների հանձնման 69-րդ ամենամյա արարողությունը, որոնք ԱՄՆ-ում հանձնվում են լավագույն հեռուստատեսային աշխատանքների համար, կայացել Է սեպտեմբերի 17-ին Microsoft թատրոնում եւ հեռարձակվել Է CBS հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սպասուհու պատմությունը» մրցանակ Է նվաճել «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում՝ առաջ անցնելով այնպիսի նախագծերից, ինչպիսիք են «Թղթե տնակը» (House of Cards), «Թագը»(The Crown), «Ավելի լավ Է զանգահարեք Սոուլին» (Better Call Saul), «Վայրի Արեւմուտքի աշխարհը» (Westworld), «Շատ տարօրինակ գործեր»(Stranger Things), «Այդ մենք ենք» (This Is Us) սերիալները:

Արդեն երրորդ անգամ անընդմեջ լավագույն կատակերգական սերիալ Է ճանաչվել «Փոխնախագահը (Veep): Այս անվանակարգում այն առաջ Է անցել «Ամերիկյան վայ ընտանիք» (Modern Family), «Ատլանտա» (Atlanta), «Սիլիկոնային հովիտ» (Silicon Valley), «Ոչ բոլոր գործերի մեջ ճարտար» (Master of None), «Աննկուն Քիմի Շմիդտը» (Unbreakable Kimmy Schmidt), «Սեւ կատակերգություն»(Black-ish) սերիալներից: Դրամատիկական սերիալում լավագույն դերասան Է դարձել Սթեռլինգ Ք. Բրաունը «Այդ մենք ենք» սերիալում իր աշխատանքի համար: Կատակերգական սերիալում դերասանական անվանակարգում Emmy-ն բաժին Է հասել «Ատլանտայում» խաղացած Դոնալդ Գլովերին: «Դրամատիկական սերիալում լագագույն դերասանուհի» կատեգորիայում հաղթել Է Էլիզաբեթ Մոսը, որը խաղացել Է գլխավոր դերը «Սպասուհու պատմությունում»: Տարվա կին կատակերգական կատարող Է ճանաչվել Ջուլյա Լուիս Դրեյֆուսը («Փոխնախագահ»), որը պարգեւն ստանում Է վեցերորդ տարին անընդմեջ:

«Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում արձանիկը նվաճել Է «Մեծ փոքրիկ սուտը» (Big Little Lies)՝ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ, որն իր դերի համար մրցանակ Է ստացել «Լավագույն դերասանուհի մինի սերիալում» կատեգորիայում: «Կատակերգական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակ Է տարել Ալեք Բոլդուինը, որն արձանիկի Է արժանացել «Շաբաթ երեկո ուղիղ եթերում» (Saturday Night Live) շոուում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանմանության համար: Կանանց անվանակարգում պարգեւը բաժին Է հասել Քեյթ Մակքինոնին, որը նույն շոուում ծաղրանմանել Է Հիլարի Քլինթոնին: 1949 թվականին սահմանված Emmy մրցանակն ԱՄՆ-ում համարվում Է «Օսկարի» նամանակը հեռուստատեսային արվեստի բնագավառում: Հաղթողներին հանձվում Է թեւավոր կնոջ երեքկիլոգրամանոց արձանիկ, որը մարմնավորում Է արվեստի մուսան, որի պարզած ձեռքերին ատոմ Է գտնվում: Այն խորհրդանշում Է հեռուստատեսության գիտատեխնիկական կողմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում