Միջազգային

«Մարիա» փոթորիկը մոտենում Է Կարիբյան կղզիներին

1 րոպեի ընթերցում

«Մարիա» փոթորիկը մոտենում Է Կարիբյան կղզիներին
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվադելուպան, Դոմինիկան, Սենթ-Քիթսը եւ Նեւիսը, Մոնթսերաթը եւ կարիբյան բազմաթիվ այլ կղզիներ նոր փորձության են պատրաստվում ի դեմս «Մարիա» փոթորկի, որի քամու ուժգնությունը սրընթաց աճում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սեպտեմբերի 17-ի երեկոյան «Մարիա»-ի քամու ուժը հասնում Է արդեն ժամում 120 կիլոմետրի: Փոթորիկների դիտարկման ԱՄՆ-ի ազգային կենտրոնը նոր փոթորկի մակարդակը բարձրացրել Է մինչեւ առաջին կատեգորիա:

Ներկայում «Մարիա»-ն շարժվում Է նույն այն հետագծով, ինչ եւ «Իրմա»-ն: Դրա շարժմանն առանձնակի տագնապով են հետեւում ամերիկյան եւ բրիտանական Վիրջինյան կղզիների, Սեն Մարթենի, Սենթ Բարթսի, Սաբայի, Սինթ Էստատիուսի եւ Անգիլիայի իշխանությունները:

Այս կղզիներից մի քանիսն այս ամսվա սկզբին զգալիորեն ավերվել են «Իրմա» փոթորկի կողմից: Այն ժամանակ զոհվեց առնվազն 37 մարդ: Սպասվում Է, որ փոթորիկը Կարիբյան կղզիների արեւելյան շղթային կհասնի սեպտեմբերի 18-ի երեկոյան:

Ներկայում «Մարիա» փոթորկի Էպիկենտրոնը գտնվում Է Բարբադոսից մոտավորապես 200 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում