Տարածաշրջանային

ԵԽԽՎ համազեկուցողներն Ադրբեջանում այցելել են «Թուրան» լրատվական գործակալություն

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ համազեկուցողներն Ադրբեջանում այցելել են «Թուրան» լրատվական գործակալություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքը և Ֆլորին Պրեդան Ադրբեջան կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 15-ին այցելել են «Թուրան» լրատվական գործակալություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԵԽԽՎ համազեկուցողները «Թուրանի» գրասենյակում հանդիպում են ունեցել գործակալության տնօրեն Մեհման Ալիևի հետ, ով կարճատև ձերբակալությունից հետո ազատ է արձակվել սեպտեմբերի 11-ին:

Համազեկուցողներից Ստեփան Շեննաքը զրույցի ժամանակ անդրադարձել է գործակալության` Ադրբեջանի հարկերի նախարարության հետ ունեցած խնդիրներին:

«Մենք նախարարության կողմից գործակալության դեմ սկսված հետաքննության առաջին իսկ օրերից աջակցությունն ենք հայտնել «Թուրան»-ին, որը համարում ենք Ադրբեջանում տեղեկատվության և լրատվության վստահելի և անկախ աղբյուր»,- ասել է համազեկուցող Շեննաքը:

Համազեկուցողները և Մեհման Ալիևը զրույցի ժամանակ քննարկել են Ադրբեջանում լրատվական դաշտի իրավիճակի, քաղաքացիական հասարակության և «Թուրան» գործակալության հեռանկարների և զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում