Ադրբեջան

Ադրբեջանում հայտնել են ներքին զորքերի զինծառայողի մահվան մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում հայտնել են ներքին զորքերի զինծառայողի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ներքին զորքերի զինծառայող Սարհան Նուրիման օղլի Գուրբանովի մահվան մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։

Վերջինիս հաղորդմամբ՝ օգոստոսի 14-ին մահացած զինծառայողը հանդիսացել է Խաչմազի շրջանի Քիրագլը գյուղի բնակիչ, որը ծառայել է Հաջիգաբուլում տեղակայված զորամասում։

Լրատվամիջոցը հավելել է, որ զինծառայողը մահացել է հիվանդությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում