Ադրբեջան

Նախիջևանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Նախիջևանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախիջևանի ինքնավար հանրապետության Շահբուզի շրջանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել Շարուրի շրջանի բնակիչ Բախտիյար Սուլթանովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 2005 թվականին ծնված Սուլթանովը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ դեպքի առթիվ Շահբուզի շրջանի դատախազությունում հետաքննություն է ընթանում։ 

Կարդացեք հոդվածը` Españolქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում