Հանքավանում բացվեց հայկական երաժշտությունը խորհրդանշող այգի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Նաիրի» երաժշտական այգու արձանների բացման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այգում տեղադրվել են հայկական երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձաններ: Ըստ նախագծի հեղինակների մտահղացման՝ այգու համայնապատկերը վերևից իր ճեմուղիներով, արձաններով, նստարաններով նմանվում է ջութակի կիսաիրանի պատկերի:

«Նաիրի» հայ երաժշտությունը խորհրդանշող այգու բացման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը և փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց քանդակագործ Յուրի Պետրոսյանին, ով կարողացել են հայ երաժշտական արվեստը արձաններով ներկայացնել:

«Համոզված եմ, որ այս այգին պետք է դառնա մեր բոլորի ամենասիրելի վայրերից մեկը:Այս արձանները մեր դարավոր մշակույթի արտահայտման մի ձև է: Այգին հնարավորություն կտա կազմակերպել փառատոններ և ունենալ տարբեր երկրներից հյուրեր»,-ասաց Հակոբյանը:

Մշակույթի նախարարի խոսքով՝ այս արձանները հիշեցնում են մի մեծ սիմֆոնիկ նվագախումբ:

«Այս արձանները կարծես սրբացրել են մեր երաժշտական գործիքները: Այգին կարող է դառնալ այստեղ այցելող երաժիշտների և կոմպոզիտորների բազմաթիվ նոր ստեղծագործությունների ծննդյան վայր»,- ասաց Ամիրյանը:

Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց տոնական համերգով:

Հայերեն

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են