Տարածաշրջանային

Գերմանիան ավելի շատ կսահմանափակի տնտեսական համագործակցությունը Թուրքիայի հետ. Մերկել

1 րոպեի ընթերցում

Գերմանիան ավելի շատ կսահմանափակի տնտեսական համագործակցությունը Թուրքիայի հետ. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի հասնի այնտեղի հայրենակիցների ազատ արձակվելուն: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք ստիպված կլինենք ավելի շատ կրճատել Թուրքիայի հետ համագործակցությունը և վերանայել նախագծերը»,- հայտարարել է Մերկելը:

Կառավարության ղեկավարը զարմանք է հայտնել, որ Թուրքիայում մինչև այժմ Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են ազատազրկման մեջ:

ԳԴՀ տվյալների համաձայն՝ Թուրքիայում ազատազրկման մեջ է Գերմանիայի 50-ից ավելի քաղաքացիներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում