ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ սեպտեմբերի 14-ին ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օրհնության կարգը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009թ. սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: Դպրոցի ուսումնառության պայմանները բարելավելու նպատակով Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և Էդուարդո Էօրնեկեանի հովանավորությամբ Էջմիածնում կառուցվել է «Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատության» նոր և լավագույնս կահավորված դասասենյակներով ու հագեցած լաբորատորիաներով շենքը, որը կարող է իր հարկի տակ ընդունել 500 և ավելի աշակերտի:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին, որից հետո մասնակցել է դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:

Հայերեն العربية English Русский

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-14/10/26

Ասիական ինդեքսներ - 14-10-26

Վառնան հոկտեմբերի 16-17-ին կհյուրընկալի Urban Wine Fest-ը. BTA

Զինված ուժերում ոչ մարտական մահերի կանխարգելումը համակարգային բարեփոխումներ է պահանջում․ ՄԻՊ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը