Տարածաշրջանային

Թուրքիան ինքն Է փորձում այրել ԵՄ-ի հետ բոլոր կամուրջները. Յունկեր

2 րոպեի ընթերցում

Թուրքիան ինքն Է փորձում այրել ԵՄ-ի հետ բոլոր կամուրջները. Յունկեր
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան արագորեն հեռանում Է Եվրամիությունից՝ փորձելով այրել բոլոր կամուրջները, բայց Եվրոպան դուռը բաց Է թողնում թուրք ժողովրդի եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Եվրամիության հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորներին հասցեագրված տարեկան ուղերձով:

«Թուրքիան արդեն որոշ ժամանակ Է, ինչ սրընթաց, հսկայական քայլերով հեռանում Է ԵՄ-ից»,-ասել Է Յունկերը:

Նա նաեւ քննադատության Է ենթարկել Թուրքիայի իշխանությունների կողմից լրագրողների հալածանքները՝ պահանջելով ազատել Թուրքիայում ձերբակալված եվրոպացի թղթակիցներին: «Ես կոչով դիմում եմ Թուրքիայի իշխանություններին՝ ազատե՛ք մեր լրագրողներին եւ ոչ միայն նրանց: Դադարե՛ք վիրավորել մեր ղեկավարներին՝ նրանց անվանելով ֆաշիստներ ու նացիստներ»,-նշել Է նա:

Յունկերի խոսքով՝ Եվրոպան «հասուն ժողովրդավարության աշխարհամաս Է»: «Նրանք, ովքեր գիտակցաբար վիրավորում են նրան, ոչնչացնում են կամուրջներ գցելու բոլոր հնարավորությունները: Ինձ մոտ երբեմն այն զգացողությունն Է առաջանում, որ Թուրքիայում ոմանք ցանկանում են այրել բոլոր կամուրջները, որպեսզի հետո ԵՄ-ին մեղադրեն միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները վիժեցնելու մեջ»,-հավելել Է Եվրահանձնաժողովի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում