Իսրայելը պաշտպանում Է պետականության ձեռքբերման քրդերի օրինական ջանքերը. Նաթանյահու
2 րոպեի ընթերցում

«Իսրայելը, որը հանդես Է գալիս ահաբեկչության ցանկացած դրսեւորման դեմ, պաշտպանում Է սեփական պետականության ձեռքբերման քուրդ ժողովրդի օրինական ջանքերը»,-ասել Է հրեական պետության կառավարության ղեկավարը: Վարչապետի հայտարարությունը տարածել Է նրա դիվանատունը:
Մինչդեռ Իրաքի խորհրդարանը դեմ Է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները պլանավորում են անցկացնել սեպտեմբերի 25-ին:
Խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրին հայտարարել Է, որ քվեարկության արդյունքները հաստատում են Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը: Նրա խոսքով՝ խորհրդարանի այս որոշումը «վարչապետին պարտավորեցնում Է բոլոր միջոցները ձեռնարկել Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ Բաղդադի ու այս տարածաշրջանի փոխհարաբերությունների հարցերը կարգավորելու նպատակով լուրջ երկխոսություն սկսելու համար»:
Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների այդ քայլը քննադատել են Բաղդադը, ինչպես նաեւ Թեհրանը եւ Վաշինգտոնը: Հաղորդվել Է, որ Թուրքիան եւ Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող Է լարվածության աճ հրահրել, եւ կոչ են արել հրաժարվել այդ նախաձեռնությունից:
Ինքնավար տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել Է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: