ԱՄՆ դժգոհություն է հայտնել ՌԴ-ից С-400 համակարգ ձեռք բերելու Թուրքիայի որոշման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դժգոհ է Ռուսաստանից զենիթահրթիռային С-400 համակարգ ձեռք բերելու պաշտոնական Անկարայի որոշումից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան նշել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը:

«Մենք թուրքական պաշտոնական դեմքերին տեղեկացրել ենք, որ С-400 համակարգ ձեռք բերելու հետ կապված մտահոգություն ունենք: Մենք բաց երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ այդ հարցի հետ կապված և ընդգծել ենք ՆԱՏՕ-ի շրջանակում օպերատիվ փոխգործակցությունը պահպանելու կարևորությունը՝ ռազմական խոշոր ձեռքբերումների իրականացման հարցում»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Հայերեն Русский