Իսրայելը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նախազգուշացրել է այդ երկրի քաղաքացիներին սեպտեմբերի 20-ից սկսվող արձակուրդի ընթացքում խուսափել Թուրքիա և Եգիպտոսի Սինայի թերակղզի մեկնելուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:
Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան ու Սինայի թերակղզին ջիհադիստների թիրախում են, հետևաբար այդ տեղերում մեծ է հնարավոր ահաբեկչության վտանգը:
Կարդացեք հոդվածը` English