Տարածաշրջանային

Թուրքիայում կձերբակալեն ազգային հետախուզական ծառայության նախկին աշխատակիցների

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում կձերբակալեն ազգային հետախուզական ծառայության նախկին աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 21 նահանգում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ազգային հետախուզական ծառայության 45 նախկին աշխատակցի ձերբակալելու մասին որոշում է ընդունվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բացի այդ, որոշում է կայացվել ձերբակալել գյուլենականների հետ առնչություն ունեցող 18 իմամի:

Թուրք իրավապահ մարմիններն այս պահին գործողություններ են իրականացրել 32 հասցեում, որի արդյունքում ձերբակալվել է 9 կասկածյալ:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: Երկրի մասնավոր ու պետական հատվածներում գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ ընթանում են զանգվածային ձերբակալություններ:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում