Տարածաշրջանային

Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի ևս մեկ զույգ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի ևս մեկ զույգ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայում գերմանացի ևս մեկ զույգ է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով: Սեպտեմբերի 10-ին ձերբակալվածներից մեկը երկրից չբացակայելու պայմանով ազատ է արձակվել, սակայն մյուսը շարունակում է գտնվել անազատության մեջ:

Խնդրի առնչությամբ խոսել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը, ով ևս մեկ անգամ նախազգուշացրել է Թուրքիա մեկնել ցանկացող քաղաքացիներին: «Դա կարող է պատահել Թուրքիա մեկնել պատրաստվող ցանկացած անձի գլխին: Սա ցավալի իրականություն է»,- ասել է խոսնակը:

Գերմանիայի ԱԳ նախարարության տվյալներով՝ Թուրքիայում ձերբակալված է այդ երկրի 54 քաղաքացի: Նրանցից 11-ը ձերբակալված են քաղաքական շարժառիթներով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում