Մշակույթ

Վենետիկի կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը

2 րոպեի ընթերցում

Վենետիկի կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Վենետո նահանգի՝ մշակույթի գծով տարածաշրջանային խորհրդական Քրիստիանո Կորացցիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը ներկա էին Վենետիկի կինոփառատոնին ներկայացված «Վերջին բնակիչը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի պրոդյուսերներ Կեստուտիս Դրազդաուսկասը և Ադրինե Միրզայանը, Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը, դերասանուհի Սանդրա Դաուկշայտեն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Վենետոյի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող պատմական ամուր կապերին և դրանց համագործակցության ամրապնդման կարևորությանը:

Քրիստիանո Կորացցին նշեց, որ Վենետիկյան կինոփառատոնը, որին հետևում է ամբողջ աշխարհը, լավ առիթ է՝ ընդգծելու հայ ժողովրդի նկատմամբ բարեկամությունը և այս բարդ ժամանակներում ներկայացնելու հիմնարար արժեքները, ինչպիսիք են՝ միջմշակութային երկխոսությունը և խաղաղությունը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Օրվա երկրորդ կեսին կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ելույթով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը և գրող Անտոնիա Արսլանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում