Տարածաշրջանային

Մեր երկրում լրագրողների չեն կալանավորում. Մերկելի պատասխանը Թուրքիայի ԱԳՆ-ին

1 րոպեի ընթերցում

Մեր երկրում լրագրողների չեն կալանավորում. Մերկելի պատասխանը Թուրքիայի ԱԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակված հայտարարությանը, որում պաշտոնական Անկարան նախազգուշացրել էր Գերմանիա մեկնել ցանկացող կամ այդ երկրում բնակվող իր քաղաքացիներն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Ցանկանում եմասել հետևյալը՝ Թուրքիայի ցանկացած քաղաքացի կարող է այցելել մեր երկիր: Մեր երկրում լրագրողների չեն կալանավորում, չեն ձերբակալում, մեր երկրում գործում են մտքի ազատությունն ու օրինական պետության սկզբունքները: Եվ մենք հպարտ ենք դրանով»,- հայտարարել է Մերկելը:

Թուրքիայի ԱԳՆ հրապարակած նախազգուշացման մեջ ասվում էր, թե Գերմանիայում քաղաքական առաջնորդների նախընտրական քարոզչությունը հիմնված է հակաթուրքականության սկզբունքների վրա: Պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե Թուրքիայի քաղաքացիներին Գերմանիայի օդանավակայաններում վատ վերաբերմունք են ցույց տա;լիս: Թուրքական իշխանությունները մեղադրել էին գերմանական կողմին ահաբեկիչներին ապաստան տալու և այդ երկրում ազատորեն շրջելու իրավունք վերապահելու մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում