Տարածաշրջանային

Թուրքիայում մահապարտը փորձել է պայթեցնել ոստիկանության շենքը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում մահապարտը փորձել է պայթեցնել ոստիկանության շենքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 6-ին փորձել է հարձակում իրականացնել Թուրքիայի Մերսին նահանգի ոստիկանության բաժանմունքի վրա, որը գտնվում է ազգային հետախուզական ծառայության շենքի հարակից տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Ոստիկանները կրակել են ահաբեկչի վրա և չեզոքացրել են նրան: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ սպանված անձի վրա պայթուցիկ է ամրացված եղել: Ներկայում աշխատանքներ են տարվում այդ պայթուցիկը չեզոքացնելու ուղղությամբ:

Մերսինի հանրապետական դատախազ Մուստաֆա Էրջանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ հարձակվողը եղել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում