Մշակույթ

«Աստղային պատերազմների» իններորդ Էպիզոդը մնացել Է առանց ռեժիսորի

1 րոպեի ընթերցում

«Աստղային պատերազմների» իններորդ Էպիզոդը մնացել Է առանց ռեժիսորի
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քոլին Թրեվորոուն լքել Է «Աստղային պատերազմների» իններորդ Էպիզոդի ռեժիսորի բազկաթոռը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կինոասքի պաշտոնական կայքում:

«Lucasfilm-ը եւ Թրեվորոուն բաժանվելու փոխադարձ որոշում են ընդունել նախագծի տարբեր տեսլականի պատճառով»,- նշված Է կինոստուդիայի հայտարարության մեջ: Առայժմ հայտնի չԷ, թե ով կզբաղեցնի ռեժիսորի ազատված տեղը:

«Աստղային պատերազմները» ֆանտաստիկ կինոհերոսապատում Է, որն այս պահին բաղկացած Է յոթ Էպիզոդներից եւ սփին-օֆից: Ասքի հերթական Էպիզոդի արտադրությունը պետք Է սկսվի 2018 թվականի հունվարին, իսկ պրեմիերան կկայանա 2019 թվականի մայիսի 24-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում