Մշակույթ

Հայտնի են դարձել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի մանրամասները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են դարձել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջեյմս Բոնդի մասին կինոպատումի նոր մասի վրա աշխատող նկարահանող խմբին մոտ կանգնած մի աղբյուր հայտնել Է կինոնկարի սյուժեի մանրամասները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Post-ը:

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ բոնդապատումի հերթական ֆիլմում հատուկ գործակալը որոշում Է հեռանալ հանգստի. «Բոնդը հեռանում Է գաղտնի ծառայությունից, սիրահարվում Է եւ ամուսնանում: Այնուհետեւ նրա կնոջն սպանում են»: Նա հավելել Է, որ կնոջ մահը գլխավոր հերոսին հարկադրում Է վերադառնալ իր նախկին զբաղմունքին, որպեսզի վրեժ լուծի մարդասպանից:

Աղբյուրը նշել Է, որ կինոնկարի աշխատանքային անվանումն Է «Բոնդ 25»: Օգոստոսին բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը խաղացել Է բրիտանական MI6 հետախուզության հատուկ գործակալի դերը Ջեյմս Բոնդի մասին կինոպատումի վերջին չորս կինոժապավեններում, հայտարարել Է, որ այդ դերին կվերադառնա հինգերորդ անգամ: Հուլիսին հաղորդվել Էր, որ ֆիլմն Էկրաններ կբարձրանա 2019 թվականի նոյեմբերի 8-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում