Մշակույթ

Վախճանվել Է օսկարակիր ռեժիսոր Մյուրեյ Լերները

1 րոպեի ընթերցում

Վախճանվել Է օսկարակիր ռեժիսոր Մյուրեյ Լերները
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում կյանքի 91-րդ տարում վախճանվել Է ամերիկացի ռեժիսոր-կինովավերագրող Մյուրեյ Լերները: Մահվան պատճառը դարձել Է սուր երիկամային անբավարարությունը: Նա երեք ամիս պայքարում Էր հիվանդության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:

Լերները «Օսկար» մրցանակ Է ստացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում 1981 թվականին նկարահանած «Մաոյից մինչեւ Մոցարտ. Իսահակ Սթեռնը Չինաստանում» ժապավենի համար: Կինոնկարը նվիրված Է ջութակահար Իսահակ Սթեռնի՝ 20-րդ դարի աշխարհահռչակ ակադեմիական երաժիշտներից մեկի Չինաստան կատարած ճանապարհորդությանը:

Ռեժիսորը նաեւ նկարահանել Է «Փառատոն» ֆիլմը, որում կադրեր կան Բոբ Դիլանի առաջին համերգից, որտեղ նա Էլեկտրակիթառ Է նվագել: Ժապավենը նաեւ ներառում Է երգչուհի Ջոան Բաեզի, Peter, Paul And Mary խմբերի, շոտլանդացի երաժիշտ Դոնովանի եւ քանթրի երգիչ Ջոնի Քեշի համերգային նկարահանումները:

Այլ ժապավեններում Լերները նկարահանել Է, մասնավորապես, Ջիմի Հենդրիքսին, Մայլս Դեյվիսին, The Who-ին, The Doors-ին եւ Jethro Tull-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում