Փարիզի կիթառի հիմնադրամը Գանձասարում նկարահանել է Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի կիթառի հիմնադրամը Արցախում՝ Գանձասարում, նկարահանել է Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախագահ, Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հոլովակում կիթառահարը կատարում է Մաթիաս Դյուփլեսիի «Cavalcade» ստեղծագործությունը:

Փարիզի կիթառի հիմնադրամը, որի նախագահն է այս տարվա Երևանյան միջազգային կիթառի փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած կիթառահար Ագուստին Պեսնոնը, տեղադրել է տեսահոլովակն իր պաշտոնական Youtube էջում:

«Ցանկացել ենք հոլովակը նկարահանել ոչ թե ինչ-որ դահլիճում, այլ ավելի հետաքրքիր պայմաններում: Չուզեցի բաց թողնել Արցախը՝ Գանձասարը ներկայացնելու հնարավորությունը: Այս տարի նշվում է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը: Ստեղծագործությունը, որ կատարել եմ, հեղինակել է ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին: «Cavalcade» նշանակում է շարժում: Գանձասարի բնությունը, եղանակը շատ համահունչ էին երաժշտության հետ»,-նշում է Ժորա Սարգսյանը:

Հոլովակի պրեմիերան տեղի է ունեցել ֆրանսիական հեղինակավոր «Մեցցո» ալիքով (mezzo.tv):

Ժորա Սարգսյանի կատարումը տպավորել է կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին, ով իր հիացմունքն է արտահայտել հայ կիթառահարի կատարման մասին՝ տարածելով երաժշտի հոլովակը:

Հայերեն

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են