Տարածաշրջանային

Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձերբակալված Գերմանիայի քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթալիայում օգոստոսի 31-ին ձերբակալված Գերմանիայի երկու քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

Ձերբակալված երկրորդ քաղաքացին շարունակում է պահվել բանտում:

Նշվում է, որ Գերմանիայի քաղաքացիները, ովքեր ազգությամբ թուրքեր են, ձերբակալվել էին գյուլենականների հետ առնչություններ ունենալու կասկածանքով:

Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ Թուրքիայի բանտերում կալանավորված է մնում իրենց երկրի 54 քաղաքացի, նրանց շարքում են լրագրողներ ու իրավապաշտպաններ:

Այս ձերբակալություններից հետո գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել էին Թուրքիայի իշխանությունների գործելաոճը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում