Հասարակական

Բյուրականի հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 60 հրշեջ-փրկարար

1 րոպեի ընթերցում

Բյուրականի հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 60 հրշեջ-փրկարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարակական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզիԲյուրական գյուղին հարակից անտառում հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Ժամը 11:10-ին հայտնաբերվել էր հրդեհի նոր օջախ, իսկ ժամը 12:09-ին դեպքի վայր էր մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 60 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30, ոստիկանության 25 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում