«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ազատագրել են Ռաքայի Հին քաղաքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատներն ավարտել են «Իսլամական պետության» զինյալներից Ռաքքայի Հին քաղաքի ազատագրումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Բրեթ Մըքգըրքը: «Եվս մեկ կարեոր փուլ. SDF-ն վերջին 48 ժամվա ընթացքում ավարտել Է Ռաքայի Հին քաղաքի ազատագրումը եւ տարհանել հազարավոր խաղաղ բնակիչների»,- սեպտեմբերի 3-ին գրել Է ՄըքգըրքTwitter-ի իր Էջում:

Ռաքքան ԻՊ-ի հսկողության տակ Է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում Է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարեց քաղաքի ազատագրման գործողությունն սկսելու մասին, արդեն մի քանի ամիս մարտեր են մղվում Ռաքքայի մատույցներում՝ այն շրջափակելու նպատակով:

ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի եւ օդուժի աջակցությամբ հարձակումն իրականացնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնց միջուկը կազմում են սիրիացի քրդերի ջոկատները: Սեպտեմբերի 4-ին SDF-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե հույս ունեն ԻՊ-ի զինյալներից Ռաքքայի ազատագրումն ավարտել երկու ամսվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26

Ասիական ինդեքսներ - 03/11/26

Նոյեմբերի 4-ի միջոցառումների անոնս

Ի՞նչ մտահոգություններ ունեն ԱՄՆ ընտրողները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ. Reuters/Ipsos-ի հարցում

Շաքիի դեպքով մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը սպանելու դիտավորություն չի ունեցել․ ՔԿ նախագահ

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով

Ներկայացվել են Բուլղարիայի ցամաքային զորքերի համար նախատեսված առաջին «Ստրայկեր» մարտական ​​մեքենաները. BTA

Ռուսաստանից 1 մլն ռուբլուց ավելի գումարի արտահանման սահմանափակումը էապես չի անդրադառնա ՀՀ քաղաքացիների և ռուսաստանցի ռելոկանտների վարքագծին․ ԿԲ նախագահ

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել տնտեսության և էներգետիկայի ուղղություններով համագործակցության շուրջ

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է