Խոսրովի արգելոցում աշխատանքներ են իրականացվում հրդեհի տարածումը կանխելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խոսրովի արգելոցում սեպտեմբերի 1-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքներն իրականացնելու համար տեղում աշխատում է 40 փրկարար և արգելոցի 15 աշխատակից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը։

«Խոսքը փոքր խոտածածկ տարածքի մասին է, ամեն ինչ արվում է հրդեհի տարածումը կանխելու համար։ Իրավիճակը վերահսկողության տակ է և, կարծում եմ, շատ կարճ ժամանակահատվածում հրդեհի տարածման ռիսկերը կբացառվեն»,- նշեց ՀՀ ԱԻ փոխնախարարը։

Նրա խոսքով՝ Խոսրովի արգելոցի առանձնահատկությունը կայանում է իր ռելիեֆի մեջ՝ այն մի փոքր դժվարանցանելի է, բայց նախարարության աշխատակիցները անում են ամեն հնարավոր բան հրդեհի մարման համար։

Հայերեն English Русский

Մոսկվայում բենզինի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի կենտրոնում

Հայկական ապրանքները մատակարարման նոր ուղի կունենան դեպի չինական շուկա

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ոսկու հանքահորերի փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորին

Գյումրիում 2026 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 46 փողոց. աշխատանքները 16 փողոցում արդեն մեկնարկել են

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարի հետ

ԱԺ-ում քննարկվում է աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը. թեկնածուն Նազելի Բաղդասարյանն է