Մշակույթ

Գիլիերմո դել Տորոն իր նոր ֆիլմը ներկայացրել Է Վենետիկի կինոփառատոնում

2 րոպեի ընթերցում

Գիլիերմո դել Տորոն իր նոր ֆիլմը ներկայացրել Է Վենետիկի կինոփառատոնում
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի հայտնի ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցույթում ներկայացրել Է իր նոր՝ «Ջրի ձեւը» ֆիլմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն սառը պատերազմի ժամանակների պատմություն Է համր երիտասարդ կնոջ ճակատագրի մասին, որը սիրահարված Է գիտական փորձերի արդյունքում երկկենցաղ դարձած մարդուն: Ռեժիսորի խոսքով՝ ինքը ցանկացել Է ֆիլմ ստեղծել առանց խոսքերի: «Խոսքեր հարկավոր չեն, բոլոր հույզերն դրսեւորում են հայացքները, դեմքի արտահայտությունները»,- ասել Է հեղինակը:

Կինոնկարն արված Է որպես 60-ական թվականների հոլիվուդյան բոլոր շաբլոնների փայլուն ծաղրանմանակում. դրանում կան հատվածներ մյուզիքլներից, ինչպես նաեւ սառը պատերազմի ժամանակների ռուս լրտեսների ծաղրանկարներ: Չի մոռացվել նաեւ Դել Տորոյի մեկ այլ սիրված թեմա՝ ամբողջատիրական ռեժիմների կապը տիեզերական չարիքի հետ:

Վենետիկի կինոփառատոնն օգոստոսի 30-ին մեկնարկել Է ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Փեյնի «Փոքրացում» ֆիլմով: Ընդամենը գլխավոր պարգեւին հավակնելու Է 21 ժապավեն: Եվս 19 կինոնկար Է հայտարարված «Հորիզոններ» երկրորդ մրցութային ծրագրում:

Միջազգային ժյուրին, որը կորոշի գլխավոր մրցանակների՝ Սուրբ Մարկոսի ոսկե եւ արծաթե առյուծների տերերին, ինչպես նաեւ լավագույն դերակատարներին, գլխավորում Է ամերիկացի դերասանուհի Անեթ Բենինգը: Կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար պատվավոր «Ոսկե առյուծները» շնորհվել են ամերկիկացի դերասաններ Ջեյն Ֆոնդային եւ Ռոբերտ Ռեդֆորդին, որոնք հանդիսականներին կներկայանան «Մեր հոգիները գիշերում» նոր ֆիլմում: Այդ կինոնկարը ցուցադրվելու Է մրցույթից դուրս:

Կինոստուգատեսը կփակվի ճապոնացի Տակեսի Կիտանոյի նոր աշխատանքի պրեմիերայով, որը երրորդ ֆիլմը կներկայացնի 2010 թվականին իր կողմից սկսված «Կամայականություն» եռերգությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում