«Հերացի» ավագ դպրոցում քիմիայի առաջին դասը վարեց պրոֆեսոր Արմեն Մուրադյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին սեպտեմբերի 1-ին բարի երթ են մաղթել հերոս Ռոբերտ Աբաջյանի տատիկը՝ Անահիտ Գևորգյանը, ով տարիներ շարունակ կրթված սերունդներ է ճանապարհում դեպի կյանք և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանք մաղթել են բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց անչափ շնորհակալ աշխատանքում: Ինչպես «Արմենպրես»-ին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, սեպտեմբերի 1-ին մարդաշատ էին նաև ԵՊԲՀ-ի բոլոր մասնաշենքերը: Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին ձևավորված ավանդույթի համաձայն դիմավորել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ֆակուլտետների դեկաններն առաջին կուրսեցիներին ներկայացրել են ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները: ԵՊԲՀ ռեկտորը՝ դիմելով ապագա բժիշկների նոր սերնդին ընդգծել է, որ այսօրվանից իրենք պատասխանատվություն են կրելու ոչ միայն իրենց հեռանկարների, այլև մարդկանց առողջության համար: Բժշկական համալսարանը 100 տարվա պատմություն ունեցող մի կրթական հաստատություն է, որն արդեն գրեթե մեկ դար ապահովում է մեր ժողովրդի առողջությունը: «Իհարկե, բժշկին հիշում են այն պահին, երբ խնդիր կա, սակայն առողջապահության հիմքում բնակչության առողջության պահպանումն է»,- ասել է ռեկտորը՝ հավելելով, որ բուհի ամենամեծ հպարտությունը Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում հաջողությամբ մասնագիտական գործունեություն իրականացնող շրջանավարտներն են: Նա կոչ է արել ապագա բժիշկներին ակտիվ մասնակիցը դառնալ պատմությունը կերտելու գործընթացին և արժանի լինել ԵՊԲՀ ուսանողի և հետագայում բժշկի բարձր կոչմանը: Արմեն Մուրադյանն ընդգծել է նաև, որ բոլոր ժամանակներում սպիտակ խալաթը յուրաքանչյուր բժշկի համար ամենացանկալի հագուստը պետք է լինի: Նա բոլոր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, ծնողներին խաղաղություն, նորանոր հաջողությունների ու հաղթանակների բերկրանք է մաղթել։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից