Գիտնականները կյանքի տեւողության կանխատեսման պարզ եղանակ են հայտնաբերել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի, նիդեռլանդացի, ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները հայտնաբերել են կյանքի տեւողության որոշման պարզ եղանակ: Համապատասխան հետազոտությունը հրապարկված Է NatureCommunications հանդեսում: Մասնագետները փոխադարձ կապ են հայտնաբերել ազատ ապրող նեմատոդների բջիջներում միջուկների չափի եւ դրանց կյանքի տեւողության միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Որքան փոքր Է ներմիջուկային բջջային բաղադրիչի չափը, այնքան մեծ Է կենդանու կյանքի սպասվող տեւողությունը: Հետազոտողներին հաջողվել Է համանման օրինաչափություն գտնել նաեւ պտղակեր ճանճիկների եւ կրծողների մոտ: Գիտնականները հայտնաբերել են, որ կենդանիները ինտենսիվ ֆիզիկական բեռնվածությունները հարուցել են միջուկների չափերի նվազում:
60-իԷ բարձր տարիքի մարդկանց մկանային հյուսվածքի բիոպսիան ցույց Է տվել, որ սույն օրինաչափությունն արդարացի Է նաեւ մարդու համար:
Հետազոտողները նաեւ պարզել են, որ որքան փոքր Է միջուկը, այնքան դրանում փոքր Է ֆիբրիլարին սպիտակուցի պարունակությունը: Գիտնականները կարծում են, որ այդ մասի չափը կարող Է հանդես գալ կյանքի սպասվող տեւողության ցուցիչի դերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский