Միջազգային

Մումբայում բնակելի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը մոտեցել Է 20-ի

1 րոպեի ընթերցում

Մումբայում բնակելի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը մոտեցել Է 20-ի
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 19 մարդ Է զոհվել, եւս 12-ը՝ տուժել Հնդկաստանի Մումբայ քաղաքում հինգհարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ani գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Ավելի վաղ հաղորդվել Էր 15 զոհվածների եւ 34 տուժածների մասին:

Սկզբնապես հայտնել Էին, որ փլվելու պահին շենքում կարող Էր գտնվել 30-35 մարդ, ընդամենն այնտեղ ապրում Էր 11 ընտանիք:

Քաղաքի հարավի Դոնգրի շրջանում գտնվող շենքը փլվել Է օգոստոսի 31-ի առավոտյան ժամը մոտավորապես 08:40-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:10-ին): Պատահարի ստույգ պատճառները հայտնի չեն, բայց, առկա տվյալների համաձայն, խոսքը 50 տարվա շենքի մասին Է:

Բացի այդ, միջադեպը տեղի Է ունեցել Մումբայում սաստիկ տեղատարափից երկու օր անց, որի հետեւանքով քաղաքի վրա մեկ օրում ավելի քան 30 սանտիմետր անձրեւ Է տեղացել: Փոթորիկը Մումբայում ամենաուժեղն Է դարձել վերջին 12 տարվա ընթացքում եւ մեկ օրում գործնականում ամբողջովին կաթվածահար Է արել Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքի կյանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում