Մշակույթ

«Դովլատով» ֆիլմի պրեմիերան հետաձգվել Է 2018 թվական

1 րոպեի ընթերցում

«Դովլատով» ֆիլմի պրեմիերան հետաձգվել Է 2018 թվական
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դովլատով» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Գերմանը հայտնել Է, որ ժապավենը վարձույթում կհայտնվի 2018 թվականի առաջին կեսին: Սկզբնապես կինոնկարի պրեմիերան նշանակված Էր 2017 թվականի աշնանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Մենք հարկադրված Էինք ընտանեկան հանգամանքների կապակցությամբ կանգ առնել մեկուկես ամսով, այժմ ձեռնամուխ ենք եղել եզրափակիչ գործերին, որոնք կապված են ձայնի, համակարգչային գրաֆիկայի եւ մակագրությունների հետ: Մեկ ամսվա ընթացքում, հավանաբար, կավարտենք ֆիլմը: 2018 թվականի առաջին կեսին ֆիլմը դուրս կգա վարձույթ»,- ասել Է ռեժիսորը լրագրողներին:

Նա նշել Է, որ նախագիծը միջազգային Է, դրանում գործի են դրվել բազմաթիվ օտարերկրյա արտիստներ, ուստի ձայնի հետ կապված աշխատանքը շատ աշխատատար Է: «Բայց սեպտեմբերի վերջին մենք պետք Է ամբողջությամբ ավարտենք ֆիլմը»,-ասել Է ռեժիսորը:

Կինոնկարը պատմում Է գրող Սերգեյ Դովլատովի կյանքի վերջին մի քանի օրերի եւ նրա ընտանիքի մասին: «Դովլատով» նախագծի նկարահանումների հիմնական մասը մեկնարկել Է 2016 թվականի փետրվարին Սանկտ Պետերբուրգում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում