Նախարարը գոհ է Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի կիսամյակային հաշվետվությունից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի 2017 թվականի կիսամյակային հաշվետվությունն ամփոփելով` նախարար Արմեն Ամիրյանը գոհունակություն է հայտնել. «Առողջ պատկեր է: Հուսանք, որ առավել լավ է լինելու, հատկապես, որ գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն արդեն ձեռք ձեռքի տված աշխատում են»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անսամբլն իր դահլիճային վատ պայմանների պատճառով կթերակատարեր արտաբյուջետային եկամուտների պարտավորությունները, եթե Օպերային թատրոնի դահլիճում երեք գեղեցիկ ու ստացված համերգներ չկազմակերպեր։

Անսամբլի տնօրեն Գրիգոր Ոսկանյանը խոսել է այդ համերգներին լեփ-լեցուն դահլիճների, իսկ գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանը՝ նման համերգների հաղորդած մեծ լիցքի, ջերմության մասին։

Նրանց խոսքով` այդ համերգների ծանուցման ֆլեշմոբերի տեսանյութերը 45 հազար դիտում են գրանցել համացանցում:

Հաջորդ տարի վաստակավոր անսամբլը տոնելու է հիմնադրման 80-րդ տարեդարձը։ Նախարար Ամիրյանն առաջարկեց հոբելյանական մեծ համերգը կազմակերպել երաժշտական ներկայացման ձևաչափով:

Հայերեն

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են