Տարածաշրջանային

Թուրքիայի հետախուզական ծառայության բարձրաստիճան աշխատակիցը Գերմանիայից ապաստան է խնդրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի հետախուզական ծառայության բարձրաստիճան աշխատակիցը Գերմանիայից ապաստան է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ և ազգային հետախուզական ծառայության բարձրաստիճան մեկ աշխատակից Գերմանիայից ապաստան է խնդրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը՝ հենվելով անվտանգության մարմիններում ունեցած անանուն աղբյուրի վրա:

Պարբերականը նշել է, որ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հետևում է դիմողների անձնական տվյալների պաշտպանության սկզբունքին և չի պարզաբանել, թե ովքեր են նրանք:

Die Welt-ը հայտնում է նաև, որ 2016 թվականի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Գերմանիայից ապաստան ստանալու դիմում է տվել Թուրքիայի ավելի քան 6700 քաղաքացի: Նրանց շարքում են նաև կարմիր անձնագիր ունեցող դիվանագետները և նրանց ընտանիքները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում