Միջազգային

«Հարվի» փոթորիկն աղբակույտն Է նետել 500 հազար ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

«Հարվի» փոթորիկն աղբակույտն Է նետել 500 հազար ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մոլեգնող «Հարվի» փոթորկի պատճառով շուրջ կես միլիոն ավտոմեքենա կվերածվի մետաղի ջարդոնի: Այդ թվի մեջ են մտնում այն բոլոր ավտոմեքենաները, որոնք ջրասույզ են եղել եւ վերականգնման ենթակա չեն: Այդ մասին հայտնել Է CNBS-ն՝ վկայակոչելով Cox Automotive ընկերության փորձագետներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարվին» անհամեմատ ավելի մեծ վնաս Է պատճառել, քան «Սենդի» փոթորիկը, որը 2012 թվականին պատուհասել Էր Նյու Յորքը եւ Նյու Ջերսին: Այն ժամանակ տուժել Էր շուրջ 250 հազար ավտոմեքենա:

Փորձագետները նաեւ կանխատեսում են, որ ոչ բոլոր ավտոմեքենաները աղբանոց կնետվեն: Ավտոմեքենաներից շատերը կվերականգնվեն եւ կվաճառվեն երկրորդային շուկայում: ԱՄՆ-ում դա անօրինական չԷ, եթե գնորդին տեղեկացնեն ավտոմեքենայի պատմության բոլոր ասպեկտների մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում