Էդիկ Մինասյանը առանձնացրեց Արցախի կարևորագույն ձեռքբերումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անկախության ամենակարևոր ձեռքբերումներից են անկախ պետականության ձևավորումը, հայ ժողովրդի միասնականությունը և բանակի ծնունդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արցախի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ, օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

«Արցախի անկախության հռչակման ամենակարևոր ձեռքբերումն էր անկախ պետության վերածնունդը, որը հիմնված է ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Մյուս ձեռքբերումը` հայ ժողովրդի միասնությունն էր: Արցախի անկախությունը և այդ անկախության համար պայքարը ցույց տվեց հայ ժողովրդի միասնության հաղթանակը: Արցախյան շարժումը, որը սկսվել էր 1988 թվականին և շարունակվեց մինչև 1990-ական թվականների կեսերը, հայ ժողովրդի հաղթանակի արգասիքն էր»,- ընդգծեց Մինասյանը:

Ըստ նրա` պակաս կարևոր չէ այս 26 տարիների ընթացքում Արցախի պետականության ձևավորումը:

«Այդ ձևավորումը հետագայում արդեն հանգեցրեց Արցախի պետականության ամրապնդման գործընթացին: Պետականություն, որն ավելի ժողովրդավար է, քան անընդհատ բռնությունների մեջ պարփակված Ադրբեջանի Հանրապետությունը»,- նշեց Մինասյանը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը նաև կարևորեց Արցախում բանակի ծնունդը, որը մինչ օրս ապահովում է ժողովրդի անվտանգությունը և այդ անվտանգության երաշխավորն է:

«Բանակ, որն իր հզորությունը ապացուցեց նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում»,- եզրափակեց Մինասյանը:

Աշխարհասփյուռ հայությունը սեպտեմբերի 2-ին նշելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնը: 1991թ.սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դեռևս չհայաթափված հարակից Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:

Իսկ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։ Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու պետական կազմավորումներ՝ ԼՂՀ-ն և Ադրբեջանի Հանրապետությունը:

Ստեղծված իրավիճակում Բաքվի պատասխան գործողությունները չուշացան:

1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը: Մեկնարկեց արցախյան ազատամարտը։ Պատերազմի հորձանուտում ձևավորվեց Հայկական բանակը, որը կարողացավ ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:

Ադրբեջանի խնդրանքով 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրում են հրադադարի մասին փաստաթուղթը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին