Վենետիկում բացվում Է 74-րդ միջազգային կինոփառատոնը
3 րոպեի ընթերցում

Ինչպես նշվում Է ստուգատեսի կատալոգում, այդ կինոնկարն այն մասին Է, թե ինչպես ընտանեկան զույգը՝ Մեթ Դեյմոնի եւ Քրիսթեն Ուիգի կատարմամբ, ձգտելով ավելի լավ կյանքի, որոշում Է դիմել իրենց հասակը նվազեցնելու վտանգավոր գիտափորձին: Ըստ սցենարի, գիտնականները այդ կերպ են առաջարկում պայքարել մոլորակի գերբնակեցմամբ պայմանավորված համաշխարհային ճգնաժամի դեմ: Վենետիկում այս տարի վերստին սպասում են Ջորջ Քլունիին, որը քանիցս մասնակցել Է ստուգատեսին թե՛ դերասանի, թե՛ ռեժիսորի կարգավիճակում: Այս անգամ նա կներկայացնի իր նոր՝ թվով յոթերորդ ռեժիսորական աշխատանքը՝ «Սուբուրբիկոն»-ը: Նրա հետ միասին կարմիր ուղեգորգով պետք Է անցնեն Մեթ Դեյմոնը եւ Ջուլիանա Մուրը, որոնք կատարել են գլխավոր դերերը:
Մրցութային ծրագրում ներառված Դարեն Արոնոֆսկու «Մայրը» ժապավենում զբաղված են Խավիեր Բարդեմը, Ջենիֆեր Լոուրենսը եւ Միշել Պֆայֆերը: Մեքսիկացի Գիլիերմո դել Տորոն կներկայացնի «Ջրի ձեւը» ֆիլմ-հեքիաթը հասարակ աղջկա եւ երկկենցաղ մարդու սիրային պատմության մասին:
Մրցույթի վավերագրական ֆիլմերից մեկն արծարծում Է միգրացիայի հրատապ թեման: Դրա հեղինակը չինացի նկարիչ եւ ճարտարապետ Այ Վեյվեյն Է: Ընդամենը գլխավոր պարգեւին հավակնելու Է 21 ժապավեն: Եվս 19 կինոնկար Է հայտարարված «Հորիզոններ» երկրորդ մրցութային ծրագրում:
Միջազգային ժյուրին, որը կորոշի գլխավոր մրցանակների՝ Սուրբ Մարկոսի ոսկե եւ արծաթե առյուծների տերերին, ինչպես նաեւ լավագույն դերակատարներին, կգլխավորի ամերիկացի դերասանուհի Անեթ Բենինգը: Կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար պատվավոր «Ոսկե առյուծները» շնորհվել են ամերկիկացի դերասաններ Ջեյն Ֆոնդային եւ Ռոբերտ Ռեդֆորդին, որոնք հանդիսականներին կներկայանան «Մեր հոգիները գիշերում» նոր ֆիլմում: Այդ կինոնկարը ցուցադրվելու Է մրցույթից դուրս:
Կինոստուգատեսը կփակվի ճապոնացի Տակեսի Կիտանոյի նոր աշխատանքի պրեմիերայով, որը երրորդ ֆիլմը կներկայացնի 2010 թվականին իր կողմից սկսված «Կամայականություն» եռերգությունից:
Այս տարվա նորույթներից Է վիրտուալ իրականությանը նվիրված մրցույթը: Դրան մասնակցում են 22 փորձարարական աշխատանքներ:
Վենետիկում կկայանա «Սուբուրա» նոր հեռուստատեսային ֆիլմի պրեմիերան: Դրա ստեղծողների թվում Է դերասան եւ ռեժիսոր Միկելե Պլաչիդոն: Կինոփառատոնի բացման եւ փակման արարողությունները վարելու Է 30-ամյա իտալացի Ալեսանդրո Բորգին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: