Տարածաշրջանային

Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:

Դիվանագետը չի հայտնել, թե որն է այցի հետաձգման պատճառը: Նա նշել է, սակայն, որ այցը կկայանա մոտ ժամանակներս:

Էրդողանն Ադրբեջան էր այցելելու սեպտեմբերի 10-11-ը: Ակնկալվում էր այցի շրջանակում անցկացնել Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում