Տարածաշրջանային

Հորդառատ անձրևները կրկին հեղեղել են Ստամբուլը

1 րոպեի ընթերցում

Հորդառատ անձրևները կրկին հեղեղել են Ստամբուլը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում օգոստոսի 29-ին տեղացած հորդառատ անձրևները կրկին կաթվածահար են արել քաղաքի բնականոն կյանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը` նշելով, որ քաղաքը վերածվել է Վենետիկի:

Ստամբուլի հեղեղված փողոցներում երթևեկությունը դարձել է գրեթե անհնարին, գրանցվել են ավտոպատահարներ: Հեղեղվել են գետնանցնումները: Մինչև ծնկներ հասնող ջրի պայմաններում քաղաքացիները դժվարացել են անգամ տեղաշարժվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում